ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով          Անչափահասը «Opel»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում       Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի    

01 փետ 2018 13:25

ՔԿՎ-ն հերքում է, որ Վանաձոր ՔԿՀ-ում կալանավորին ծեծել են

 ՔԿՎ-ն հերքում է, որ Վանաձոր ՔԿՀ-ում կալանավորին  ծեծել ենՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ռոբերտ Հարությունյանը գանգատվել է ինքնազգացողության վատթարացումից, եղել է սթրեսային վիճակում, տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից՝ հերքելով shamshyan.com կայքի՝ «Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորի բանտում ծեծի է ենթարկվել 24-ամյա կալանավորը, ով մեղադրվում է բռնաբարության մեջ» վերտառմամբ հրապարակումը։ 

«Նա ենթարկվել է բժշկական հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. տրվել է նյարդաբանի խորհրդատվություն: Այժմ Ռոբերտ Հարությունյանը գտնվում է իր կալանքի կրման վայրում»,-հայտնում են ՔԿՎ լրատվական ծառայությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր