Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

07 փետ 2018 19:35

Դիմակ,որը «ջնջում» է կնճիռները

Դիմակ,որը «ջնջում» է կնճիռները
Այս դիմակը կարող են օգտագործել միայն նրանք, ովքեր ալերգիկ չեն մեղրի նկատմաբ:

Բաղադրությունը շատ պարզ է՝

o 1 ճ/ գ սրճաղացով աղացած կանաչ թեյ, կամ կանաչ թեյի փոշի:
o ½ ճ/գ կակոյի փոշի:
o 1 թ/գ թույլ մեղր
o Եռացրած տաք ջուր (80°С)

Խառնեք կանաչ թեյը(կարող եք կիրառել արդեն մեկ անգամ օգտագործած կանաչ թեյի բարձիկի պարունակությունը) կակաոյի փոշու հետ ու վրան ավելացրեք տաք ջուր, որպեսզի ստացվի պնդավուն խյուս:
Թողեք այդ խյուսը սառչի այնքան, որ մաշկի համար հաճելի ջերմաստիճանի լինի ու դիմակի մեջ ավելացրեք մեղր, եթե շատ խիտ է ստացվում զանգվածը, ապա կարող եք ավելացնել ջուր կամ բուսայուղ:

Դիմակաի մեջ կարող եք ավելացնել նաև մի քանի կաթիլ նախընտրած եթերայուղից, կիտրոնի հյութ, բնական յոգուրտ, սերուցք, թթվասեր, ձիթապտղի կամ նշի յուղ, վիտամին Е-ի լուծույթ և մի շարք այլ բաղադրիչներ, որոնք դուր են գալիս ձեր մաշկին ու լավ համատղվում են շոկոլադի ու կանաչ թեյի հետ:

Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնեք, մինչև որ ստացվի միատար զանգված և դիմակը քսեք մաքուր ու մի փոքր խոնավ մաշկին:
20 րոպե հետո դիմակը մաքրեք սառը ջրով ու դեմքի վրա քսեք թեթև սնուցող քսուք:

Օգտագործեք նման դիմակ 6-ից 8 շաբաթ, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ(բաղադրությունը կարող եք փոխել), որից հետո, ստացված արդյունքի պահպանման համար, շաբաթական 1-2 անգամ, կամ փոխարինեք այն հակատարիքային ազդեցությամբ մեկ այլ դիմակով:
Եղեք գեղեցիկ ու երիտասարդ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր