Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

08 փետ 2018 09:47

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Հարկադրական վայրէջքի պատճառ է դարձել ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, հրաժարվել է կատարել օդաչուի պահանջները: «Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանակ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում` ապակառուցողական ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմին, չի հնազանդվել հրամանատարի պահանջներին, ոչ համարժեք է իրեն պահել և ծխել է», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր