«Սերժ Սարգսյանը պետք է չորով գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով»

«Ի՞նչ առաջին փոխվարչապետի մասին խոսակցություններ են՝ Սահմանադրության մեջ նման բան չկա գրված: Ստացվել է այնպիսի մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը հիմա պետք է չորով գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով: Հիմա, որպեսզի այս գցելու պրոցեսը մեղմվի, մի պաաշերիտելնիյ պրիզ են տալիս՝ առաջին փոխվարչապետ: Այն Սահմանադրության մասին, որ խոսում ենք, դա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է: Հիմա ամեն երեկո տանում են կոստյումը նրա մոտ, հագնում է, ասում է՝ դե, էս վարատնիկի ծայրը մի քիչ ծուռ է, թող մի քիչ կարը կլոր տանեն: Արդյունքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդին էլ է խաբում, ասել է, որ վարչապետ չի լինելու, հիմա դրած այս հարցը լուծում են: Հիմա, որպեսզի ժողովրդի հարցն էլ լուծի, մի պաաշերիտլնիյ պրիզ էլ նրան պետք է տա ու բերել է Բրիտանիայի սիրուն, պուպուշ դեսպանին, որ սենց ժպտո~ւն, որ արանքում մյուս հարցերը լուծեն: Հիմա, Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը հընթացս կսկի լուրջ վերաբերվել երկրի, կառավարման հարցերին ու դրա համար ասում է, դավայ, թեւերը կտրեք»: