Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

09 փետ 2018 16:00

Ի՞նչ է քննարկել Ելքը Արմեն Սարգսյանի հետ

ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկվել Ելք-ի պատգամավորների և նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այսօրվա հնդիպման ընթացքում:

Ելք-ը չի փոխել իր դիրքորոշումը, դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Այս կապակցությամբ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ չնայած Ելքի դիրքորոշմանը, նախագահ դառնալու դեպքում ինքը կաշխատի Ելքի հետ:
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ իրենք ունեն իրենց թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, ինչի մասին հենց հանդիպման սկզբում տեղյակ են պահել Արմեն Սարգսյանին:

«Ընդհանուր քննարկում տեղի ունեցավ, ես կարող եմ ասել, թե մենք ինչ հարցեր ենք բարձրացրել: Նախ, բնականաբար իր տեսլականի շուրջ է եղել խոսակցություն: Մենք իր տեսակետն ենք հարցրել, թե ինչպես է ինքը վերաբերում այն փաստին, որ ի հեճուկս այն բանի, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, բայց պրոցեսները գնում են այնպես, որ նա պետք է առաջադրվի: Ընդգծել ենք, որ դա ներքաղաքական իրավիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է: Եվ այդ պարագայում ով էլ լինի ՀՀ նախագահը, լուրջ խաչմերուկի մեջ կարող է հայտնվել»,- ասաց Փաշինյանը:

Ելք-ի պատգամավորները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է Արմեն Սարգսյանը վերաբերում այն հարցին, որ նախագահական նստավայրը փաստացի փորձում են խլել իրենից: Փորձել են նախագահի թեկնածուի դիրքորոշումները ճշտել նաև Մարտի մեկի և քաղբանտարկյալների մասով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կոռեկտ չի համարում Արմեն Սարգսյանի պատասխանները հրապարակել: Նա նշեց, որ Արմեն Սարգսյանը պատասխանել է հարցերին, իրենք էլ այդ պատասխաններն ընդունել են ի գիտություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր