Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

13 փետ 2018 17:35

«Ձեզ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք մեր պետականությունը»

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ արտակարգ ելույթ ունեցավ Երևանի ավագանու նիստին՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։

«Ելույթս ուղղված է այն գարշահոտությանը, որը մենք բերել էինք Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տարածքից։ Մենք, որպես քաղաքական ուժ, գտնում ենք, որ պետք է դադարեցնենք ապրել գարշահոտության մեջ, որն ունի 25 տարվա վաղեմության ժամկետ, հետևաբար այն պետք է զգաք նաև դուք, կոնյակի ու օծանելիքի բուրմունքը ձեր միակ  ուղեկիցները չեն, ձեզ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ գցել եք մեր պետականությունը»։

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած քաշքշուքին, ծեծին ու փոխադարձ վիրավորանքներին, Զարուհի Փոստանջյանը նշեց.
«Դուք մի պահ այդ հոտը զգացիք, իրարանցում առաջացավ, նույնիսկ հարձակվեցիք տիկին Խաչատրյանի վրա, ձեր բռունցքները կիրառեցիք, ինչի՞ց էիք վախենում, մի կնոջի՞ց , ով վիրաբույժ է և մարդկանց կյանքն է փրկում, թե՞ վախեցաք, որ գարշահոտությունից կարող է խեղդվեք։ Մենք ձեր կյանքը թունավորելու ենք, բացի դա, քրեակատարողական հիմնարկը ձեր տեղն է լինելու, սպասում են ձեզ, փոխատեղում է տեղի ունենալու, մեր բոլոր հերոսները պետք է ազատվեն և ձեզ տեղափոխեն այնտեղ, արդար դատավարություն ենք անցկացնելու ձեր նկատմամբ»,- նշեց  ԵԾ խմբակցության ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր