Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

23 մար 2018 18:50

Զարուհի Փոստանջյանը դիմել է գլխավոր դատախազին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ պահանջելով վերացնել քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը 2018թ. փետրվարի 13 ավագանու նիստին կոյուղաջուր բերելու միջադեպի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ այդ օրը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջուր էին բերել նիստերի դահլիճ՝ նպատակ ունենալով այն փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք և քաշքշոց ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև։
ԵԾ հաղորդագրության մեջ հիշեցվում է ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման մասին. «Համաձայն 16 փետրվարի 2018 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշման՝ 2017 թվականի փետրվարի 13-ին հաղորդում, այնուհետև նաև բացատրություն է տրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Վլադիմիրի Մակարյանն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:
00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի 5-րդ հարկում՝ նիստերի դահլիճում, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն իրենց հետ նիստերի դահլիճ են տարել անհայտ ծագման նյութով լցված տարաներ, իսկ նրանցից մեկը, ձեռքում պահած տարան, քայլել է դեպի ամբիոն, սակայն ներկաների միջամտության արդյունքում տարան նետել է գետնին և դրանում առկա նյութը թափվել է հատակին, ինչի արդյունքում խախտվել է նիստի բնականոն ընթացքը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտվել նիստի մասնակիցների նկատմամբ:
Նույնաբովանդակ բացատրություններ են տվել նաև Երևան քաղաքի ավագանու անդամներ՝ Նաիրա Միհրանի Նահապետյանն ու Աստղիկ Արմենի Գևորգյանը:
Այսպիսով, հետաքննություն իրականացնող մարմինը եկել է այն համոզման, որ Սերգեյ Մակարյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակության և դրանում հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալների առկայության հարցի ստուգմամբ՝ պարզել է, որ առերևույթ առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելու միջոցով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտման հատկանիշներ»:
Զարուհի Փոստանջյանը որոշման կապակցությամբ հայտարարում է, որ 16 փետրվարի 2018 թվականի՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ոսկանյանի որոշումը անօրինական և անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից շենքերի բնակիչները 2018 թվականի փետրվարի 12-ին փակել էին դեպի քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը:
Բողոքի նման ակցիայի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարիներ շարունակ վթարային իրավիճակում գտնվող կոյուղին էր, որի խցանված լինելու հետևանքով տարածքում գարշահոտություն էր և հակասանիտարական վիճակ: Նույն օրը դեպքի վայր էր եկել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, և քաղաքացիների խնդրանքով վերջինս խնդիրը պետք է բարձրացներ Երևանի ավագանու նիստում:
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստին քաղաքացիների կողմից իրենց ուղղված բողոքը տեղ հասցնելու նպատակով կոյուղաջրով (տիղմով և հեղուկով) տարաներ էին բերել, որի պարունակությունը վերցրել էին Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոսող կոյուղաջրերից:
2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրերի տարաները ցուցադրելու ժամանակ ենթարկվել են հարձակման Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից:
Երևանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ իրականացվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների հանցակազմերով ՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 131՝ «Մարդուն առևանգելը», Հոդված 139` «Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները», Հոդված 143` «Քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը», Հոդված 161` «Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը», Հոդված 308` «Պաշտոնական լիազորությունների չարաշահումը», Հոդված 309.1՝ «Խոշտանգումը», Հոդված 316` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»»:
Նշենք նաև, որ հիմնավորումների մեջ կից ներկայացվել են տեսանյութեր և միջադեպի հետ կախված այլ տեղեկատվություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր