Լուսինե Կիրակոսյանին,Գուժ Մանուկյանին ազատում են աշխատանքից, մինչդեռ Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին          Իսկ ապագա «պայթյունից» կարող են հրդեհվել ՀՀ-ն, Ադրբեջանը, Թուրքիան, նույնիսկ Իրանը.ՀՀ-ում ցույցերը «Անդրկովկասում ապագա պայթյունի» առաջին զանգն է       Ռուսաստանն աշխարհում առաջատարն է ատոմային էներգիայի զարգացման մեջ    

16 փետ 2018 13:20

Որտեղից են ձեռք բերել Իգլան. ուշագրավ մանամասներ Սամվել Բաբայանի գործով

Որտեղից են ձեռք բերել Իգլան. ուշագրավ մանամասներ Սամվել Բաբայանի գործովԱրցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր դատարանում հարցաքննվեց մեկ այլ քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանը։ Նա դատարանում ուշագրավ հայտարարություն արեց, որ Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր չի տեղափոխվել. «Հրաչ Մայիլյանին հանդիպել եմ պատահական, չեմ խոսել զենքի մասին։ «Իգլա» ձեռք բերելու համար զրուցել եմ Ռուստամի հետ, զենիթահրթիռային համալիր Վրաստանից Հայաստան չի բերվել։ Ես միայն Հրաչ Մայիլյանին եմ հանդիպել եւ նրան եմ տվել այն, թե նա ինչ է արել, հարցրեք նրանից։ Հրաչ Մայիլյանից 4 հազար ԱՄՆ դոլար եմ ստացել «Իգլա» տեսակի զենք իրեն հանձնելու համար»։

Սամվել Բաբայանը հարցրեց Աղվանյանին, թե խոսքը միայն 4 հազար ԱՄՆ դոլարի՞ մասին է, վերջինս պատասխանեց, որ սկզբում զենք ձեռք բերելու համար խոստացվել է 25 հազար ԱՄՆ դոլար։ Ռոբերտ Աղվանյանը նշեց, որ բնակվում է Էջմիածնում եւ զենքը պատկանել է իր հորը, որը նախկինում բավական զենք-զինամթերք է փոխանցել Արցախին։ Նա զինամթերքը գտել է 2010 թվականին իր տանը, երբ բնակարանը ցանկացել է վաճառել։ Ըստ նրա, երբ իրեն Վրաստանում ձերբակալել են, ինքը զանգահարել է Հայաստան եւ նշել՝ «Իգլան» ցանկանում է նվիրել բանակին. «Իմ սխալը հասկացել եմ եւ ցանկացել եմ «Իգլան» նվիրել բանակին։ Ես միայն ստել եմ, որ «Իգլան» բերվել է Վրաստանից, որպեսզի արժեքը բարձրանա»։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր