Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները          Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 փետ 2018 16:20

Պայուսակի էթիկա. սա անհրաժեշտ է իմանալ

 Պայուսակի էթիկա. սա անհրաժեշտ է իմանալ
Ընդունված չէ կնոջ պայուսակը լցնել մինչև վերջ: Դա գնումների տոպրակ չէ: Պայուսակի ճարմանդը պետք է առանց դժվարության քաշված լինի:

Էթիկետի կանոնները թույլ չեն տալիս դատարկել պայուսակը մարդկանց առաջ և դուրս հանել պայուսակի պարունակությունը հասարակական վայրում: Կորած իրը փնտրելով պարզապես փոխեք իրերի դիրքը պայուսակի մեջ, և իրը կգտնվի:

Կնոջ պայուսակը համարվում է բացառապես կնոջ զգեստապահարանի իր: Այն լիարժեքորեն լրացնում է կնոջ կերպարն, ու ավարտում է արտաքին տեսքը: Էթիկետի կանոնների համաձայն` եթե անգամ տղամարդը ջանում է հաճոյանալ կնոջը, թույլ չի տրվում նրա փոխարեն վերցնել պայուսակը:

Մի ցուցադրեք պայուսակի պարունակությունը և բաց մի թողեք պայուսակը աշխատանքային սեղանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր