Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

17 փետ 2018 21:20

Արյան խումբն ու բնավորությունը. հետաքրքիր թեստ

Արյան խումբն ու բնավորությունը. հետաքրքիր թեստԲնավորությունը կախված է արյան խմբից:
Ճապոնացիների համար արյան խումբը շատ կարևոր է:
Ճապոնիայում կա գիտություն, որը ընդունվում է ամբողջ աշխարհում: Նրանց համար արյան խմբերը այլ մարդկանց հետ համատեղելիության համար շատ կարևոր են:
Իրականում արյան խմբի հարցը աշխատանքի ընդունվելիս էլ է կարևորվում: Ճապոնական ընկերությունները ընտրում են տարբեր արյան խմբերի մարդկանց համար տարբեր սնունդ, տարբեր ըմպելիքներ և անգամ տարբեր մաստակներ:
Սա հիմք է դրվել 1972 թվականին, երբ Ֆուրակվա Տակեժին հայտնաբերեց, որ իր ուսանողների արյան խումբը ազդում է բնավորության վրա:

Առաջին խումբ: Որսորդ
Առաջին խմբի մարդիկ շփվող են, արատահայտիչ: Նրանք կարող են ոգեշնչել մարդկանց և նրանցից սովորաբար լիդերներ են ստացվում:
Սովորաբար մարդիկ սիրում են իրենց հետ շփվել, հպարտանում են դրանով: Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ վստահ են իրենց ուժերին, բարյացակամ են և օգնում են ուրիշներին:
Քանի որ առաջին խմբի մարդիկ սիրում են հաղթել, նրանց համար լավագույն աշխատանքը բիզնեսմեն կամ սպորտսմեն լինելն է: Նրանց համար կարևորն այն է, որ աշխատանքի մեջ մրցակցելու հնարավորություն լինի:

Երկրորդ խումբ: Հողագործ
Համարվում է, որ այս մարդիկ լուրջ են և հույզերը կայուն են: Նրանք ուրիշների դուրը գալիս են, քանի որ երբեք չեն նյարդայնանում:
Ուժեղ են, ձգտում են ամենինչ լավ անել և փոքր-ինչ ամաչկոտ են:
Նրանք երբեմն հակում ունեն ստի: Չնայած դրան, նրանք անկեղծ են ընկերների և գործընկերների հետ:
Այս մարդիկ գիտեն գաղտնիք պահել, բայց երբեմն չեն կարողանում ճիշտ արտահայտել հույզերը:

Երրորդ խումբ: Քոչվորներ:
Այս մարդիկ տարբերվում են հետաքրքրասիրությամբ և հոգատարությամբ: Նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց հետաքրքրությունները, այլ ուրիշներինը ևս: Հեշտ են գրգռվում:
Երրորդ խմբի արյուն ունեցող մարդիկ անկախություն են սիրում, երբեմն զգայուն և անկանխատեսելի են:

Չորրորդ խումբ: Հանելուկ:
Այս մարդիկ ոչպես կանոն անկանխատեսելի են և չեն սիրում միանմանություն: Եթե ինչ-որ բան են անում, ապա կլանվում են աշխատանքի մեջ:
Նրանք լավ են գումար աշխատում, տեսնում են հնարավորություն այնտեղ, որտեղ ուրիշները չեն տեսնում:
Ընդհանուր առմամբ այս մարդիկ ուշադիր են և պահանջկոտ:
Կարելի է ասել, որ արյան խմբերը մեզ միավորում են և միաժամանակ բաժանում: Դրանց դերը մեր բնավորության կազմավորման մեջ մեծ է, դա ընդունում են նաև այլ գիտնականներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր