Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

19 փետ 2018 12:20

Երեւանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ը

Երեւանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ըԵրեւանում, փետրվարի 18-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 42-ամյա Ավագ Գաբրիելյանը եւ տեղեկացրել, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ավագ Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր