Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

19 փետ 2018 14:26

Ինչպե՞ս են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշաններ

Ինչպե՞ս են սեր խոստովանում Կենդանակերպի տարբեր նշաններԵթե դուք դուր եք եկել Խոյին, ապա դառնում եք նրա համար ոգեշնչման աղբյուր՝ սպասեք բազում գեղեցիկ հաճոյախոսություններ և հիացմունքի խոսքեր։
Ցուլ
Եթե ձեզ սիրել է Ցուլը, ապա դա հավերժ է՝ նրանք սիրում են մեկ անգամ և ընդմիշտ։ Բայց ուղիղ այդ մասին նա ձեզ մի անգամից չի ասի, այլ ուղղակի կանի այնպես, որ ձեր շրջապատում բոլորն իմանան, որ դուք այլևս ազատ չեք։
Երկվորյակ
Երկվորյակները շատ հոգատար են և եթե դուք սկսեք նկատել, որ նրան սկսել է հուզել արդյո՞ք լավ եք սնվում, չե՞ք մրսում և այլն՝ իմացեք, որ դա հենց այնպես չէ։
Խեցգետին
Խեցգետինները շատ ինքնավստահ մարդիկ են, բայց այն մարդու կողքին, ով նրանց դուր է գալիս, իրենց դրսևորում են բավական ամաչկոտ և անհարմար՝ ուշադիր հետևեք և դուք ինքներդ էլ դա կհասկանաք։
Առյուծ
Իսկ ահա Առյուծները շատ ավելի ինքնավստահ են և եթե դուք նույնիսկ պատրաստ էլ չեք հարաբերությունների, Նրա Facebook-ի հաշվում կարգավիճակով դուք արդեն «հարաբերությունների մեջ եք» նրա հետ։
Կույս
Կույսը ամեն ինչ կանի՝ ձեզ տպավորելու համար, ցույց տալով թե բոլոր թեկնածուների մեջ որքան հետաքրքիր ու ամենալավն է նա։
Կշեռք
Իսկ ահա Կշեռքները շատ ավելի խորամանկ են, եթե նրանց ինչ-որ մեկը դուր է գալիս, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի խոստովանեք դուք, այլ ոչ թե ինքը։
Կարիճ
Կարիճները բավական անտարբեր մարդիկ են, բայց եթե նրանց ինչ-որ մեկը դուր է գալիս, նրանք միլիոն հարց կտան իրենց կյանքին վերաբերող ամեն ինչի մասին։ Հենց այդպես կարելի է իմանալ Կարիճների զգացմունքների մասին։
Աղեղնավոր
Աղեղնավորները բավական դաժան հումորի զգացում ունեն, բայց ամենից շատ նրանց բախտը չի բերի, ում նա կհավանի՝ բռնվեք, հումորները կլինեն «ամենալավը»։
Այծեղջյուր
Այծեղջյուրի էմոցիաները գրված են նրա դեմքին, դուք ուղղակի պետք է ուշադիր նայեք։
Ջրհոս
Դուք կհայտնվեք Ջրհոսի առաջնահերթությունների առաջին հորիզոնականում՝ նույնիսկ եթե նա շատ զբաղված լինի, միշտ պատրաս կլինի ժամանակ հատկացնել ձեզ։
Ձկներ
Եթե Ձկները անընդհատ ցանկանում են տարբեր թեմաներով և նույնիսկ պարզապես շփվել ձեզ հետ՝ հաստատ իմացեք, դուք նրան դուր եք գալիս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր