Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

20 փետ 2018 10:45

3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ»

3,2 մլն դրամն ու Գարեգին Բ-ի եղբոր որդին. մանրամասներ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել:

Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է մի կերպ ազատվելով հարձակված տղաներից` օգնություն կանչել մտերիմներին:

Հետո նա ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Իսկ ողջ պատմությունը, ըստ նրա, ծագել է այն բանից հետո, երբ Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր