Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

21 փետ 2018 09:45

Այսօր կարևոր այց է սպասվում. «Ժամանակ»

Այսօր կարևոր այց է սպասվում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Վերջինս Հայաստանի իշխանությունների հետ հարցերի բավական լայն շրջանակ կարող է քննարկել՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունները, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Երուսաղեմում հայկական թաղամասի իրավազորության հարցերը:

Կարող է քննարկվել նաև Լիբանանի ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ի ստանձնած դերակատարությունը: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այն նույն Մարտի 8-ի կոալիցիայի անդամ է, որին ի թիվս 11 այլ կուսակցությունների, անդամակցում է նաև «Հզբոլլահը», իսկ Միշել Աունին նախագահի պաշտոնում առաջադրել է հենց այդ դաշինքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր