Ռուսաստանт արտաքսում է «օրենքով գողերին»․ քանի՞ հայ քրեական հեղինակություն կա երկրում

Ֆորմալ առումով արտաքսումն իրականացվում է Քրեական օրենսգրքի հիման վրա: Հաճախ «օրենքով գողերը» ձերբակալվում են թմրանյութերի պահման եւ վաճառքի, խարդախության համար: Նրանք բանտում անցկացնում են իրենց ժամկետը, ինչից հետո նրանց հանձնում են Ռուսաստանից հարկադիր արտաքսման որոշումը, որն ավտոմատ կերպով փակում է նրանց հետդարձի ճանապարհը:
20-րդ դարի ընթացքում մինչ օրս Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրիների տարածքում մոտ 5000 «օրենքով գող» կար: Նրանցից շատերը մահացել են արտասահմանում, մյուսները՝ բանտերում:
«ԿՊ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակտիվ գործում է 432 «օրենքով գող»: Նրանցից 318-ը գտնվում է ազատության մեջ, 114-ը՝ բանտում, 31-ը՝ քննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ: «Քրեական հեղինակությունների» թվում ամենից շատ են Վրաստանի քաղաքացիներն են (242), ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7):