«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին          Տեսանյութ.Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք Կիրանց․ ՔՊ-ականը՝ Վազգեն Մանուկյանի մասին       Ու այս իրողության մեջ ՀՀ իշխանություններն ասում են՝ ծառեր տնկեք չերևան․․Մինչ Կիրանցում ծեծ ու ջարդ է, Ադրբեջանն արդեն 30 վարժանք ու զորավարժություն է անցկացրել    

21 փետ 2018 14:30

Ափիոնով տորթ՝ դատապարտյաների համար

Ափիոնով տորթ՝ դատապարտյաների համարՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։

Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել եւ առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ եւ ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:

Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որեւէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր