Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

21 փետ 2018 19:35

Մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել

 Մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնելՀանկարծակի սկսված գլխացավերը հիմնականում հետեւանք են սթրեսի, հոգնածության, ջրազրկման։ Սակայն կան որոշակի մթերքներ, որոնք գլխացավեր են առաջացնում, հատկապես, եթե խորնիկ գլխացավեր կամ միգրեն ունեք։ Այդ մթերքները ազդակ են դառնում, որպեսզի գլուխը սկսի ցավել։ Ահա թե որոնք են դրանք։

Պահած, հորած պանիրները
Այնպիսի պանիրները, ինչպիսիք են չեդդերը, կամամբերը, շվեցարականը կամ այլ, այսպես ասած, երկար պահած պանիրները այնպիսի նյութեր են պարունակում, որոնք կարող են գլխացավեր առաջացնել։

Վերամշակած մսամթերք
Երշիկեղենը մեծ քանակի նիտրատներ են պարունակում, որոնք նպաստում են սուր միգրենի առաջացմանը։

Թթու կաղամբ
Թթու կաղամբը կամ ավելի հայտնի «մալականի թթուն» տիրամին է պարունակում, որը նույնպես կարող է գլխացավ առաջացնել։

Սուրճ
Թեեւ շատերը գլխացավի դեպքում սուրճ են խմում, այդուամենայնիվ, կոֆեինը կարող է գլխացավ առաջացնել, քանի որ այն արյան ճնշումը բարձրացնում է։

Գինի
Գինին, ինչպես ալկոհոլային բոլոր խմիչքները, ջրազրկում են օրգանիզմը, ինչը գլխացավ է առաջացնում։ Բացի այդ, կարմիր գինու մեջ առկա նյութերը սրում են միգրենի նոպաները։

Չրեր
Քչերի մտքով կանցներ, բայց չրերը կարող են գլխացավ առաջացնել, քանի որ դրանք տիրամին են պարունակում։ Դրանք միգրենի ժամանակ ավելի են սրում նոպան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր