Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

21 փետ 2018 21:40

Ինչո՞ւ է ստամոքսը ուռչում, նույնիսկ եթե չափից շատ չեք կերել

Շատ ուսումնասիրությունների արդյունքներով՝ որովայնի փքվածության պատճառը եթե շատ ուտելը չէ, ապա հիմնականում աղիքային օգտակար բակտերիաների արձագանքն է սնձանին:
Եթե մարդը չի կարողանում յուրացնել գլյուտենը, դա ևս կարող է հիմնական պատճառ լինել:

Սնձանը հացահատիկային բույսերում՝ գարու, վարսակի, ցորենի և տարեկանի մեջ պարունակվող նյութ է:
Հենց սնձանը հասնում է օրգանիզմ, օրգանիզմն իմունային պատասխան է առաջացնում, որը վնասում է բարակ աղին՝ առաջացնելով որովայնի ցավ, փորլուծություն, որովայնի փքվածություն և հոգնածություն:
 
Ի՞նչ անել: Այդ ախտանիշերից ազատվելու համար նախ պետք է 1 շաբաթ սննդակարգից բացառել սնձանը:
Սակայն եթե ձեզ լավ չզգաք, բժշկի դիմեք, քանի որ կարող է ուրիշ խնդիր լինել:
Գլյուտենից ալերգիան բավական հաճախ հանդիպում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց շրջանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր