Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 փետ 2018 10:45

Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես». «168 ժամ»

Հայաստանը ՌԴ-ին հասկացնում է՝ «Դու կորցնելու բան ունես». «168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի եւ Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը եւս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում: Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արեւմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին եւ ընդհանուր առմամբ Հայաստանին նման կարեւոր որոշումներ կայացնելու համար:
 
Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից: Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաեւ տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը եւս ազդակներ կփոխանցի հայկական կողմին: Երրորդ` հայկական կողմը նաեւ այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ եւ Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, անդչադառնալով Ս. Սարգսյանի Մյունխենյան ելույթին: Իր հերթին ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է:
 
Ըստ նրա, Ռուսաստանն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ»: 

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր