Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

22 փետ 2018 18:05

Երկու կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

 Երկու կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը
1. Առաջին կանոն
Հարաբերությունները պետք է թեթեւ լինեն: Պետք է թեթեւ լինեն հենց սկզբից: Առաջին րոպեներից: Այն մարդը, որի հետ անմիջապես ձեզ այնպես եք զգում, ասես հին ծանոթներ լինեք, ձեզ ավելի է համապատասխանում, քան նա, ում պետք է տարիներով հարմարվել: Այն տղան, որի հետո տասնհինգ րոպե անց պատրաստ եք առանձնանալ առեւտրի կենտրոնի զուգարանում, ավելի լավն է, քան նա, ում դուք յոթ տարի անպատասխան նամակներ եք գրել: Աղջիկը, որը ձեր հանդեպ անմիջապես հետաքրքրություն է դրսեւորում, ավելի լավն է, քան անմատչելի գեղեցկուհին, որին պետք է Բահամյան կղզիներ տանել: Հեշտ նշանակում է լավ: Բարդ նշանակում է վատ:  

Դա աքսիոմ է: Պետք չէ ապացուցել դա: Ընդհանրապես հարաբերություններում ոչինչ պետք չէ ապացուցել ձեր հաշվին: Պետք չէ հասնել որեւէ մեկին, հարմարվել նրան, վազել նրա հետեւից: Մեկ անգամ անելով դա` ամեն օր կանեք, եւ ի պատասխան կտեսնեք միայն կամակոր, դժգոհ մռութ: Եթե անմիջապես չի կարգավորվել, չեք բռնկվել, չեք ծխել, մի քաշեք կատվի պոչից: Նշանակում է` ձերը չէ: Բարդ հարաբերությունները պիտանի են միայն նրանց, ովքեր ձանձրանում են եւ շատ ազատ ժամանակ ունեն: Մնացած բոլորին այդ տառապանքները միայն նյարդայնացնում են: Չարժե ձեզ բեռնել բարդ հարաբերություններով:  
Այն հարաբերությունները, որում դուք անընդհատ հարմարվում եք մեկ ուրիշին, ստորացուցիչ են: Վաղ թե ուշ ձեր համբերությունը կսպառվի: Թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն բարդ հարաբերությունների մեջ: 

2. Երկրորդ կանոն, որը պակաս կարեւոր չէ
Հարաբերությունները պետք է ուրախություն բերեն: Այդ պնդումը եւս ապացույցների կարիք չունի: Հենց որ հարաբերությունները դադարում են ոչ թե ուրախություն բերել, այլ գարշելիություն, արմատախիլ արեք այդ երեւույթը: Մի ընտելացեք հարաբերություններ պարզելուն, արցունքներին եւ սպասք ջարդելուն: Թողեք երկարատեւ զրույցները, հանդիմանանքները, փոխադարձ մեղադրանքները: Դա նորմալ չէ: Դա ընդամենը ուղի է դեպի դժոխք:
Հենց հարաբերություններից հեռանում է ուրախությունը, դրանք անօգուտ են դառնում:  Թվում է, թե ավելի հեշտ ի՞նչ կա: Բայց չէ՞ որ շատ մարդիկ տարիներով որոճում են իրենց վիրավորանքների հարդը: Նրանք իրենց ուղեղը զբաղեցնում են հարաբերություններ պարզելով: Պետք չէ անել դա: Հենց հասկանում եք, որ ձեր խոսքերը խլում են ուրախությունը, փակեք բերանը: Հարաբերությունների պարզաբանում է սկսվում, հեռացեք: Մարդն ուզում է միայն մեղադրել եւ հանդիմանել. թույլ մի տվեք, որ ձեզ մեղքի զգացում պատվաստեն: Հեռացեք: 

Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար: Մնացած բոլոր հարաբերությունները` «հանուն երեխաների», «որովհետեւ բոլորն այդպես են ապրում», «սովորույթի բերումով», «որովհետեւ առանց դրանց ավելի վատ է», կարելի է ուղղակի վերցնել եւ աղբարկղը նետել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր