Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը          Մենք օգնության կարիք չունենք, վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է       Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա, կան տուժածներ    

14 փետ 2018 06:37

Գիշերային ժամերին սնվելը վատթարացնում է հիշողությունը

Գիշերային ժամերին սնվելը վատթարացնում է հիշողությունըThe Daily Mail-ի փոխանցմամբ՝ եթե մարդը պատրաստ է ուշ երեկոյան «հարձակվել սառնարանի» վրա, ապա նա պետք է պատրաստ լինի հիշողության վատթարացմանը։ Պարզվում է, որ սննդի կիրառումն այն պահին, երբ օրգանիզմն արդեն պետք է քնի, խախտում է հիպոկամպի՝ ուղեղի հիշողության կենտրոնի աշխատանքը։ Դա ապացուցել են մկների վրա կատարված փորձերը։

Մինչ այս էլ հայտնի էր, որ գիշերային սնունդը հանգեցնում է շաքարի մակարդակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին սպառնում է դիաբետով ու սրտային հիվանդություններով։

Այժմ Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ գիշերային սնունդը վատթարացնում է նաև հիշողությունը։ Մկների մոտ, որոնց կերակրել են այդ ժամերին, գրանցվել են CREB սպիտակուցի նվազեցված ցուցանիշներ։ Իսկ դա օրգանիզմի ներքին ժամացույցի և ուղեղի կողմից նոր ընկալումները ձևավորելու ունակությունների բանալին է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր