Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

12 օգոս 2020 12:15

Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից

Ուղեղի մահվան համաշխարհային ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից բժիշկների խումբը գրել է խորհրդատվություններ, որոնք կօգնեն որոշել, թե արդյո՞ք մարդու ուղեղը ամբողջովին եւ անշրջելիորեն դադարել է գործել: Դա անհրաժեշտ է, որպեսզի որոշվի, թե երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։


Մենք մեռնում ենք ուղեղի հետ միասին: Բայց միշտ չէ, որ հեշտ է գծել կյանքի եւ մահվան սահմանը: Նոր աշխատանքում բժիշկները փորձել են պարզաբանել այս հարցը:


Ուղեղի մահը տասնամյակներ բժշկության մեջ կայուն գաղափար է եղել: Բայց մարդիկ դա այլ կերպ են բնորոշում, ասում է Լոս Անջելեսում Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի նյարդաբան-թերապեւտ Ջին Սունգը. «Հուսով ենք, որ համաշխարհային որոշակի կոնսենսուսը եւ համաձայնությունը նվազագույնի կհասցնեն ուղեղի մահվան մասին թյուրըմբռնումը»:


Բժիշկների խմբում ընդգրկվել են ինտենսիվ թերապիայի, նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ոլորտի մասնագետներ: Աշխատանքի ընթացքում, ի լրումն հիմնական առաջարկությունների, հայտնվել են 17 կետեր, որոնք վերաբերում են իրավական եւ կրոնական գործոններին: «Ըստ էության մենք գիրք ենք գրել»,- ասում է Սունգը:


Ուղեղի մահվան որոշման նվազագույն պահանջը «մանրակրկիտ կլինիկական հետազոտությունն է»,- ընդգծում է Սունգը: Հետազոտությունից առաջ բժիշկները պետք է համոզվեն, որ մարդը ունի նյարդաբանական վնասվածք կամ այնպիսի վիճակ, որը կարող է հանգեցնել ուղեղի մահվան: Այնուհետեւ կլինիկաները պետք է գտնեն այլ բացատրություններ եւ վիճակներ, որոնք կարող են ուղեղի մահվան իմիտացիա ստեղծել, սակայն շրջելի են: Մարմինը սառեցնելը եւ սրտի կաթվածները բուժելը կարող են ժամանակավորապես խաթարել ուղեղի աշխատանքը, նշվում է զեկույցում: Նույնը կարելի է ասել որոշակի դեղերի, ալկոհոլի եւ այլ տոքսինների մասին:


Ուղեղի մահվան գնահատումը պետք է ներառի ֆիզիկական արձագանքների մի շարք թեսթեր` աչքերի շարժում, ցավի եւ փսխման ռեակցիաներ: Բժիշկները պետք է նշեն նաեւ, թե փորձում է արդյոք մարդը ինքնուրույն շնչել: Կենսական գործունեության այս նշանների բացակայության դեպքում մարդը կարող է մահացած համարվել: Լրացուցիչ թեսթերը, ինչպիսիք են ուղեղի արյան հոսքը կամ էլեկտրական ակտիվությունը ստուգելը, օգտակար են, բայց դրանց մեկնաբանությունը միշտ չէ, որ հեշտ է, նախազգուշացնում են խորհրդատվությունները:


Մեծահասակների մոտ ուղեղի մահվան սահմանումը պետք է ներառի մեկ նյարդաբանական հետազոտություն, իսկ երեխաների մոտ՝ երկու Ըստ Ստենֆորդի համալսարանի մանկական նյարդաբան Փոլ Գրեհեմ Ֆիշերի, վաղուց ժամանակն է, որ բժիշկները կարողանան հստակեցնել ուղեղի մահվան հարցը: Բայց սա միայն առաջին քայլն է, ասում է նա՝ «ոչ բժիշկները նույնպես պետք է մասնակցեն դրան»:


Ֆիշերի խոսքերով՝ բարդ մշակութային, կրոնական եւ նույնիսկ իրավական նրբությունները ու առանձնահատկությունները խոչընդոտում են ուղեղի մահվան ընդունելի սահմանման առաջացմանը` տարբեր երկրներում եւ նույնիսկ տարբեր հիվանդանոցներում այսօր կան ուղեղի մահվան որոշման տարբեր կանոններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր