Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 փետ 2018 11:20

Հրդեհ՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում. կա մեկ զոհ

Այսօր՝ փետրվարի 23-ին,  Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գաի գյուղում տուն է այրվում։
 
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Բնակարանում հայտնաբերվել է տան տիրոջ դին:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները՝ գյուղապետ Սեյրան Մարկոսյանի գլխավորությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր