Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 փետ 2018 19:10

Դիմակ, որը կօգնի ազատվել դեմքի մաշկի խնդիրներից

Միջոց 1.
Դիմակ դեմքի չոր մաշկի համար Վերցրեք 2 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տակ և կեղևով խաշեք: Երբ կարտոֆիլները պատրաստ կլինեն, դրանք կրակից վերցրեք, կեղևը մաքրեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է ավելացնել 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Բաղադրիչները լավ խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքին: Դիմակը դեմքի վրա պետք է մնա 15­20 րոպե, որից հետո այն հարկավոր է լվանալ այնպես, ինչպես նկարագրվեց վերևում:

Միջոց 2.
Եվս մի դիմակ չոր մաշկի համար Վերցրեք 1 հատ միջին մեծության կարտոֆիլ, լվացեք հոսող ջրի տաք, կեղևը մաքրեք: Փոքրիկ կաթսայի մեջ քիչ քանակությամբ կաթ լցրեք, կարտոֆիլը դրեք մեջը և եփեք: Երբ կարտոֆիլը պատրաստ կլինի, այն կաթի միջից հանեք և պատառաքաղով տրորեք: Կարտոֆիլի խյուսին հարկավոր է 1:1 հարաբերակցությամբ ավելացնել որևէ բանջարեղենի կամ մրգի հյութ, իսկ եթե ձեր ձեռքի տակ տվյալ պահին որևէ հարմար բան չկա, կարող եք հյութը փոխարինել կաթով կամ սերուցքով: Պատրաստի զանգվածը քսեք դեմքին, թողեք 20­25 րոպե, ապա լվացեք:

Միջոց 3.
Հիանալի դիմակ յուղոտ մաշկի համար Վերցրեք միջին մեծության 1 կարտոֆիլ, լվացեք հոսող ջրով, կեղևը մաքրեք, միջուկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ չոր կաթ, 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, մի պտղունց կերակրի աղ և 1/2 թեյի գդալ գարեջուր: Վերցրեք 1 ձու, դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, սպիտակուցը հարեք, մինչև փրփրի, ու աստիճանաբար լցրեք կարտոֆիլային զանգվածի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, պատրաստի դիմակը քսեք դեմքին և 25 րոպե թողնելուց հետո լվացեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր