Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»          Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում․ «Հրապարակ»       Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ»    

26 փետ 2018 19:10

Քաղաքային աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները հոշոտված են եղել

Մեծամորի մոտ գտնվող աղբանոցում հայտնաբերված նորածնի վերջույթները եղել են հոշոտված:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է արակա սեռի նորածին երեխայի դի, պորտալարը կտրված չի եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո միայն պարզ կլինի երեխան մեռելածին է եղել, թե դարձել է սպանության զոհ:
Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել են աղբահանություն իրականացնող ծառայության աշխատակիցները և ահազանգել իրավապահներին:
Երեխայի վերջույթները հոշոտված են եղել կենդանիների կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր