Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

27 փետ 2018 10:00

Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են՝ նորից կհայտնվի բանտում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։
Մեր տեղեկություններով, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են հետ պահել նրան այդ քայլից։ Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»։ Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ եւս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայաստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն։ Փողոց դուրս գալուն դեմ չէ նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր