ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 փետ 2018 11:20

Առևանգված աղջկա հետևից գնալիս Ford-ը շրջվել է. կան զոհեր և վիրավորներ. լուսանկարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 27-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 43-ամյա Աղասի Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. ուղևոր՝ 69-ամյա Ջուլիետա Գևորգյանը տեղում մահացել է:

43-ամյա Աղասի Գ.-ն, ուղևորներ՝ 37-ամյա Լալա Կ.-ն, 42-ամյա Սարգիս Ֆ.-ն և 48-ամյա Գ. Գ.-ն տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորներից Սարգիս Ֆ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Աղբյուրի տեղեկություններով, վթարի հետևանքով ավտոմեքենայի առջևի 2 անվահեծանները կոտրվել էին, գազաբալոնն էլ պոկվել և շպրտվել: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու ուղևորները մեկնում էին ինչ-որ գյուղ, որտեղ գտնվում էր իրենց ազգական աղջիկը, ում առևանգել էին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր