Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

03 մայիս 2024 11:04

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժածՄայիսի 3-ին՝ ժամը 00:28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Լ․ Հ․-ն (ծնված 1969 թ․) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր