Նոր հագուստն ի՞նչ վտանգներ է պարունակում
![](https://med.news.am/static/news/b/2018/02/17260.jpg)
Մասնագետի խոսքով՝ նոր հագուստը սպառնում է մաշկի գրգռմամբ, քոսով, ոջիլով եւ սնկերով: Դոնալդ Բելսիտոն վստահ է, որ քոսով կարելի է հանգիստ վարակվել խանութում հագուստը փորձելիս: Դրան հավելած՝ հագուստը, որը ոչ մի անգամ չի լվացվել, կարող է մաշկի համար տոքսիկ նյութեր պարունակել:
Հագուստը երկրից երկիր տեղափոխելիս օգտագործում են հատուկ կոնսերվանտներ, որոնք պետք է գործվածքը պաշտպանեն սնկերից: Մասնավորապես՝ հագուստի մեջ օգտագործվող ֆորմալդեհիդային խեժերը կարող են էկզեմայի նման լուրջ ռեակցիաներ առաջացնել, իսկ ներկանյութերը՝ ալերգիկ ռեակցիներ: