Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

28 փետ 2018 10:30

«Ասվել է, որ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել». ինչու են աշխատանքից ազատել . էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակին․ «Հրապարակ»

«Ասվել է, որ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել». ինչու են աշխատանքից ազատել . էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակին․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 1-ից էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանն ազատվելու դիմում է գրել, խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը ԴԱՀԿ նախկին խոսնակ, էներգետիկայի նախարարության լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանն է:
 
Թարփոշյանը խուսափում է խոսել, չի պատասխանում զանգերին, իսկ նախարարությունից տեղեկացանք. «Վասակն ասել է` իրեն ասվել է, որ դիմում գրի-գնա. պատճառը չի ասվել», բայց, հավանաբար, ազատվել է նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումի փաստը հաստատելու պատճառով:
 
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են, որ Մանուկյանը կպաշտոնավարի նաեւ ապրիլից հետո, այս փուլում դժվար թե նախարարը փոխվի: Իսկ Վասակ Թարփոշյանին անաշխատանք չեն թողել՝ նա տեղափոխվել է ՋԷԿ, տնօրենի խորհրդականի թե օգնականի կարգավիճակով»: 
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր