Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

01 մար 2018 18:50

7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Ժամանակին ախտորոշելու և անհրաժեշտ քայլերի դիմելու դեպքում հնարավոր է կանխարգելել առողջության հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջացումը։ Կայքը ներկայացրել է 7 եթերային յուղ, որոնք կարող են օգնել թեթևացնել նշանները։

Լավանդայի եթերային յուղ։ Լավանդայի եթերային յուղն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է օգտակար լինել հորմոնների կարգավորման, ջղաձգումների, գլխացավի, սթրեսից և դեպրեսիայից ազատվելու դեպքում։ Չափազանց զգացմունքայնությունն ու դեպրեսիան կարող են հորմոնների անհավասարակշռության հետևանք լինել։ Կարծիք կա, որ լավանդայի բույրը կարող է օգնել որոշակիորեն հանգստանալ, բարձրացնել տրամադրությունը։

Ծոթորի եթերային յուղ։ Ծոթորն օգնում է օրգանիզմին խթանել պրոգեստերոնի արտադրությունը։ Այս հորմոնի ցածր մակարդակը կարող է սթրեսի և մի շարք այլ խնդիրների հետևանք դառնալ։
Ռեհանի եթերային յուղ։ Մակերիկամները պատասխանատու են կորտիզոլ հորմոնի արտադրության համար, որն օգնում է ղեկավարել բացասական զգացմունքները։ Ռեհանի եթերային յուղը կօգնի օրգանիզմին պայքարել էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսի դեմ։ Այս եթերային յուղն  օգնում է քնի խանգարումների, հիշողության հետ կապված խնդիրների, սթրեսի դեպքում։

Եղեսպակ՝ շալֆեյ։ Այս եթերային յուղն էներգիայի լավ աղբյուր է։ Այն արդյունավետ է սթրեսից ազատվելու համար։ Եղեսպակի յուղը միացություններ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել էստրոգենի մակարդակը։

Սանդալի ծառի եթերային յուղ։ Այս յուղը կարող է օգնել կարգավորել տեստոստերոնի մակարդակը։

Մրտենու յուղ։ Վահանաձև գեղձը պատասխանատու է օրգանիզմի մի շարք գործառույթների համար, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանի կարգավորում, նյութափոխանակության վերահսկում։ Այս յուղն օգնում է կարգավորել վահանաձև գեղձի հորմոնները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր