Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ          Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար    

02 մար 2018 09:45

Սնանկացող, տուն-տեղ կորցրած մարդկանց թիվը գնալով ավելանում է. «բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին:
 
Իսկ ազգային վիճակագրական ծառայության հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն այս տարվա հունվարին իրականցվել է գրավադրման 1242 գործարք: Հատկանշական է փաստը, որ ժամանակին եղել են պատգամավորներ, որոնք օրենսդրական առաջարկ են ներկայացրել մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու մասին. ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում հիշել է իր ներկայացրած, բայց եւ մերժված օրինագիծը` արձանագրելով. «Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին»»:
 
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր