Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

02 մար 2018 11:40

Ավտովթար օդանավակայանի խաչմերուկում. բախվել են «Ջորին» ու BMW-ն

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանյան և գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցների խաչմերուկում բախվել են 76-ամյա Մարտիրոս Բաղրամյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 21 OQ 011 համարանիշի և 25-ամյա Տարոն Ավագյանի վարած BMW մակնիշի 35 FG 394 համարանիշի ավտոմեքենաները։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Հարվածի արդյունքում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը հետիոտնի շարժը կարգավորող էլեկտրացուցանակին և գովազդային վահանակին։
 
Փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր