Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

03 մար 2018 10:00

Քանդվում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը. «Հրապարակ»

Քանդվում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ գրում է. ««Գելի անունն է դուրս եկել՝ աղվեսն աշխարհ է քանդում» ասույթն իսկ եւ իսկ ԱԺ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին է վերաբերում։
 
Նա, բառի ամենաիսկական իմաստով, քանդում է Ամուլսարը: Նրա ընկերությունն է մրցույթը շահել ու այս օրերին քանդում է Ջերմուկի ամենագեղատեսիլ սարերից մեկը` էկոլոգիական աղետի դուռ բացելով եզակի առողջարանի համար: Քանդում, հողը տեղափոխում են այլ տեղ, «պլաշչադկա» պատրաստում, որ հանքից հանված ոսկու հումքը լցվի այնտեղ:
 
Հակոբ Հակոբյանը, ի դեպ, իր աշխատողներին «կորտոլի» փող չի տալիս. վարորդներն օրական 30 հազար դրամ են վաստակում՝ ամիսը համարյա 900 հազար, աշխատում են առանց կիրակի, օր ու գիշեր օրհնում են «Լիդիան ինթերնեյշնլին», որ աշխատանքային պայմանագիր է կնքել Հակոբյանի հետ: Ի դեպ, բնապահպանության նախարարության պահանջով՝ տեղափոխված հողը պետք է հետագայում կրկին հետ բերվի-«դարձվի» Ամուլսար: Փաստորեն, այլ բիզնեսներում հաջողակ անտիկորտոլիստ Հակոբյանը հաջողակ է նաեւ այս դեպքում:  

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարո 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր