Ինտրիգներ նախագահի ընտրություններին. ընտրություններից հետո լուրջ խոսակցություններ են եղել. «Ժողովուրդ»

Միայն «Ելք» խմբակցությունն էր նշել, թե «դեմ» կքվեարկի: Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ եւ 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի:
Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին:…Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք:
Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները»,- ասել է նա: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներից հետո երեք խմբակցություններում լուրջ խոսակցություններ են սկսվել, փորձել են պարզել, թե ո՞վ է դեմ գնացել որոշմանը:
Ավելին՝ խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է «դավաճան» փնտրել ոչ միայն իր ներսում, այլեւ մյուս քաղաքական ուժերի մեջ»:
Ամբողջական հոդվածը`թերթի այսօրվա համարում: