Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը          Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

03 մար 2018 12:40

Արտակարգ դեպք Երևանում. Շերամի փողոցի բարձրահարկ շենքում պայթյուն է որոտացել

Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքում՝ աղբատար խողովակում, 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո փլուզում է տեղի ունեցել և նկատվում է ծուխ։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Փրկարար ծառայությունը պարզում է, թե ինչն է եղել նման դեպքի պատճառը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառայության, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր