Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

03 մար 2018 17:20

Գյումրիում անցկացվել է փակ խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում անցկացվեց փակ խորհրդակցություն բոլոր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ավարտին Կարեն Կարապետյանն իր խոսքում նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

«Մենք հերթական մարզային հանդիպումն ենք անցկացրել: Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները և այն ուրվագիծը, որ կա 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը, որ կան ու կրկին ամփոփել»,-նշեց ՀՀ վարչապետը՝ խոստանալով առաջիկա օրերին կրկին լինել Գյումրիում և ամփոփել կատարած աշխատանքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր