Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

05 մար 2018 20:30

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է

 Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես փակվել է
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը անվտանգության նկատառումներով մարտի 5-ին փակ կլինի։ Դեսպանատան պաշտոնակայքում տեղ գտած հայտարարությամբ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին՝ հեռու մնալ մարդաշատ վայրերից և դեսպանատան տարածքից։ Նաև զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելու դեպքում զգոնության կոչ է արվել։
«Ձեր ընտանիքին և ընկերներին տեղեկացրեք ձեր անվտանգության վիճակի մասին, հետևեք թեմայի վերաբերյալ տեղական մամուլի հրապարակումներին և աշխատեք ուշադրություն չգրավել», -ասված է ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հայտարարությունում։
Տեղեկացվել է, որ անցագրերի ստացման, անձնագրերի թարմացման, նոտարական գործողությունների համար այսօր դիմումներ չեն ընդունվելու։ ԴԵսպանատունն իր աշխատանքները կվերսկսի այն ժամանակ, երբ անվտանգության սպառնալիքները կվերանան։
Նշենք նաև, որ Անկարայի նահանգապետարանը ևս հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ։ Ըստ այդմ՝ ամերիկյան աղբյուրները թուրքական հետախուզական կառույցներին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի դեսպանատան և քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել։ «Անվտանգության միջոցառումները խստացվել և անհրաժեշտ հավելյալ միջոցներ են ձեռնարկվել», -ասված է հայտարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր