Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

05 մար 2018 21:00

Բանանով դիմակներ` յուղոտ և չոր մաշկի համար

Բանանով դիմակներ` յուղոտ և չոր մաշկի համարԲանանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ օգտակար է մաշկի համար: Բանանում առկա են հանքային տարրեր, մագնեզիում, կալցիում, վիտամին B6, A, C, B12, ինչպես նաև մրգային թթուներ, որոնք հեռացնում են մեռած մաշկը և բարելավում են մաշկի երանգը:

Բանանի դիմակ յուղոտ մաշկի համար
1 թեյի գդալ հասած բանան, մեկ գդալ կիտրոնի հյութ, և 1 հատ ձվի դեղնուց: Այս ամենը էլեկտրական հարիչով լավ հարել: Այն թողնել դեմքի վրա 15 րոպե:
Մեկ այլ տարբերակ՝ բանանի կեսը քերիչով անցկացնել, այն խառնել կիտրոնի հյութով, ինչպես նաև մեկ թեյի գդալ մեղրով և վիտամին А լցնել: Դեմքի վրա թողնել 15-20 րոպե:

Բանանի դիմակ չոր մաշկի համար
1 թեյի գդալ հասած բանանը խառնել ձիթապտղի յուղով, ինչպես նաև սնուցող կրեմով, մի երկու կաթիլ էլ կիտրոնի հյութ լցնել: Այն լավ խառնել և թողնել դեմքին վրա 15 րոպե:
Մեկ այլ տարբերակ՝ բանանի կեսը քերիչով անցկացնել, լցնել ձիթապտղի յուղ և 1 ձվի դեղնուց: Մի փոքր էլ ալյուր և թողնել դեմքի վրա 15 րոպե:
Այն կարելի է նաև խառնել սնուցող կրեմով:

Բանանի դիմակ կնճիռների դեմ
Բանանը մանր կտրատել, ավելացնել 2 թեյի գդալ սերուցք և մեղր: Այն էլեկտրական հարիչով խառնել և թողնել 15 րոպե: Կարելի է նման դիմակ պատրաստել շաբաթական 2-3 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր