10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 հուն 2024 16:37

Բանանով դիմակներ` կնճիռների, յուղոտ և չոր մաշկերի համար

Բանանով դիմակներ` կնճիռների, յուղոտ և չոր մաշկերի համարԲանանը ոչ միայն համեղ միրգ է, այլև շատ օգտակար է մաշկի համար: Բանանում առկա են հանքային տարրեր, մագնեզիում, կալցիում, վիտամին B6, A, C, B12, ինչպես նաև մրգային թթուներ, որոնք հեռացնում են մեռած մաշկը և բարելավում են մաշկի երանգը:

Բանանի դիմակ յուղոտ մաշկի համար
1 թեյի գդալ հասած բանան, մեկ գդալ կիտրոնի հյութ, և 1 հատ ձվի դեղնուց: Այս ամենը էլեկտրական հարիչով լավ հարել: Այն թողնել դեմքի վրա 15 րոպե:

Մեկ այլ տարբերակ՝ բանանի կեսը քերիչով անցկացնել, այն խառնել կիտրոնի հյութով, ինչպես նաև մեկ թեյի գդալ մեղրով և վիտամին А լցնել: Դեմքի վրա թողնել 15-20 րոպե:

Բանանի դիմակ չոր մաշկի համար
1 թեյի գդալ հասած բանանը խառնել ձիթապտղի յուղով, ինչպես նաև սնուցող կրեմով, մի երկու կաթիլ էլ կիտրոնի հյութ լցնել: Այն լավ խառնել և թողնել դեմքին վրա 15 րոպե:

Մեկ այլ տարբերակ՝ բանանի կեսը քերիչով անցկացնել, լցնել ձիթապտղի յուղ և 1 ձվի դեղնուց: Մի փոքր էլ ալյուր և թողնել դեմքի վրա 15 րոպե:
Այն կարելի է նաև խառնել սնուցող կրեմով:

Բանանի դիմակ կնճիռների դեմ
Բանանը մանր կտրատել, ավելացնել 2 թեյի գդալ սերուցք և մեղր: Այն էլեկտրական հարիչով խառնել և թողնել 15 րոպե: Կարելի է նման դիմակ պատրաստել շաբաթական 2-3 անգամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր