Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

06 մար 2018 10:30

«Բոց» մթնոլորտ, ուշագնացություն. Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանայք հանդիպման մանրամասները. «Հրապարակ»

«Բոց» մթնոլորտ, ուշագնացություն. Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանայք հանդիպման մանրամասները. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյան-ՀՀԿ կանանց խորհուրդ շաբաթօրյա ծաղկաձորյան հանդիպումը բավական ջերմ, տեղ-տեղ` «բոց» մթնոլորտում է անցել: Հանդիպման մեկնարկին Ղարաբաղից եկած ազատամարտիկ (երկու ոտքից վիրավորված) Արեւիկը հարցրել է` պարոն Սարգսյան, ե՞րբ ենք կին նախագահ ունենալու: «Դեռ երեկ ենք նախագահ ընտրել, համբերենք, էլի, մի քիչ»: Բժիշկ կանանցից մեկն էլ ցանկացել է տեղեկանալ «4 միլիոն հայություն` Հայաստանում» ծրագրի իրականացման մեխանիզմների մասին։ Ս. Սարգսյանն ասել է, որ դրան կարող ենք հասնել` երկրում անհրաժեշտ պայմաններ ստեղծելով. «Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ գնացածները ցանկանան հետ գալ, որ տնտեսական կայուն աճ լինի»: Իսկ ծնելիության հետ կապված ի՞նչ կասեք` հետաքրքրվել է բժշկուհին։ «Ես միշտ պատրաստ եմ»,- արձագանքել է Սերժ Սարգսյանը` հավելմամբ. «Ես իմ անելիքն արել եմ»։ Իշխանամետ կանանց դահլիճը ծիծաղից ու ոգեւորությունից ուշագնաց է եղել: Իր ապագային վերաբերող հարցին Ս. Սարգսյանը բավականին սիմոլիկ է պատասխանել. «Մինչեւ 2021թ.՝ ՀՀԿ համագումար, ես լինելու եմ ՀՀԿ առաջնորդը, ոչ մի ծրագիր այս պահին չունեմ։ 39 օր դեռ կա, վերջին շաբաթում կասեմ, թե ինչ եմ անելու»: Ի դեպ, հանդիպմանը ներկա չի եղել Արփինե Հովհաննիսյանը, փոխարենը ներկա էր Հերմինե Նաղդալյանը»:

 Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր