Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

06 մար 2018 10:45

Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում. «Փաստ»

Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո եւ իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երեւանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի եւ ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից եւ ավազամաններից: Տարածքով ամենափոքր վարչական շրջաններից՝ Նուբարաշենից եւ Նորք-Մարաշից իրականացվել է մեկական նմուշառում, ամենամեծերից 3-5-ական, իսկ մյուսներից՝ 2–ական նմուշ:
Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի եւ ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում եւ սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները եւ շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով:
Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26–ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել:
Քրոմի թե՛ անբավարար քանակը եւ թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երեւույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում:
Բացի քրոմից, կապարի եւ նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9-ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1–ին զանգվածում, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ եւ Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2-րդ՝ ցածր մակարդակ:
Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային եւ հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները:
Երեւանյան միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք–Մարաշում, որի հարակից տարածքում, սակայն, արձանագրվել է քրոմի ՍԹԿ–ի գերազանցում:
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը հարցումներ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն եւ ոստիկանություն: Առողջապահության նախարարից փորձել են պարզել, թե ի՞նչ սանիտարական նորմեր կան բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների համար, նախարարության կողմից վերահսկվո՞ւմ է քաղաքի բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակը, ապահովվո՞ւմ է խաղահրապարակի մաքրությունը:
Սրան ի պատասխան՝ Առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Գոհար Փանաջյանը պատասխանել է, որ բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողությունը դուրս է Տեսչական մարմնի իրավասություններից:
Ոստիկանությանն ուղարկված հարցման պատասխանից, պարզվել է, որ որ 2014–2017 թթ. ընթացքում մայրաքաղաքի բակային տարածքներում արձանագրվել է դժբախտ պատահարի մեկ դեպք՝ մահվան ելքով: Սակայն դեպքի կապակցությամբ հարուցված գործը կասեցվել է, եւ պատասխանատվության ենթարկված անձինք չկան:
Երեւանի Օրհուս կենտրոնը, որն իր ուշադրության կենտրոնում է պահում խաղահրապարակների խնդիրը, Երեւանի քաղաքապետարան ուղարկված գրությամբ փորձել է հստակեցնել, թե քաղաքի բակային տարածքներում գտնվող մանկական խաղահրապարակները քաղաքապետարանի հաշվեկշռում են գտնվում, քաղաքապետարանը պարտավո՞ր է պահպանել եւ վերանորոգել մանկական խաղահրապարակները եւ մի շարք այլ հարցեր:
Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բակային տարածքներում կառուցված մանկական խաղահրապարակները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, դրանք պահպանվում եւ վերանորոգվում են քաղաքապետարանի կողմից՝ վարչական շրջանների ղեկավարների եւ համատիրությունների միջոցով: Պատասխանի մեջ նաեւ ասված էր, որ խաղահրապարակների կառուցման կամ վերանորոգման ժամանակ հաշվի են առնվում երեխաների անվտանգության հարցերը, շինարարությունն ու նախագծումն իրականացվում են մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունների կողմից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր