Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում. վարորդը տեղում մահացել է
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է; Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Մակաբե Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև, թե արդյո՞ք մահացածը նա է։
Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները դին մոտ 1 կմ ոտքով պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո դին տեղափոխվեց Չարենցավանի դիահերձարան: