«Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավորներ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ս․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացնել հերթապահություն:
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։