Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

06 մար 2018 17:20

Ջերմաչափը ձեզ կօգնի՝ ստուգել վահանաձև գեղձը

 Ջերմաչափը ձեզ կօգնի՝ ստուգել վահանաձև գեղձը
 Կարծիք կա, որ մարմնի ջերմաստիճանը ցույց է տալիս՝ ինչպես է աշխատում վահանաձև գեղձը: Ognov.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի առողջությունը ստուգելու համար մարմնի ջերմաստիճանը հարկավոր է չափել առավոտյան  արթնանալուց հետո, առանց մահճակալից վեր կենալու:
Ջերմաչափը պատրաստեք քնելուց առաջ: Սնդիկի սյունը չպետք է բարձր լինի 35 աստիճանից:
Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք անութափոսի մեջ: Թողեք 10 րոպե:
Առավոտյան նորմալ ջերմաստիճանը 36,5-36,8 С° է: Ճշգրիտ արդյունքի համար հարկավոր է նվազագույնը երեք օր շարունակ չափել ջերմությունը:
Ինչպես մեկնաբանել արդյունքները
Եթե ջերմությունը 36,5-36,8 С° է, վահանաձև գեղձն առողջ է:
Եթե մարմնի ջերմաստիճանն առավոտյան ցածր է 36.5 С°-ից, մեծ է հավանականությունը, որ խնդիրներ ունեք վահանաձև գեղձի հետ: Խոսքը, մասնավորապես, հիպոթիրեոզի մասին է: Այս դեպքում վահանաձև գեղձը բավարար ակտիվությամբ չի աշխատում: Նկատվում են քրոնիկ հոգնածություն, դեպրեսիա, մրսկանություն, հիշողության և կենտրոնանալու հետ կապված խնդիրներ: Առավել բարդ դեպքերում կարող է նկատվել նաև մազաթափություն: Վահանաձև գեղձի առողջությունը ստուգելու համար դիմեք մասնագետի օգնությանը:
Եթե առավոտյան մարմնի ջերմաստիճանը բարձր է 36.8 С°-ից, մեծ է հավանականությունը, որ առկա է հիպերթիրեոզ: Այս դեպքում վահանաձև գեղձը նորմայից ակտիվ է: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցես է զարգացել:
Հիշեք, որ սա չի կարող փոխարինել բժշկական զննությանը: Շեղումներ նկատելու դեպքում դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր