Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 մար 2018 10:45

Ռոբերտ Քոչարյանը կպատասխանի՞ Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար: Արդյո՞ք Քոչարյանը կարձագանքի այս փաստին, արդյո՞ք կներկայացնի իր դիրքորոշումը:
 
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրաժարվեց հարցին պատասխանել: «Ես, Ձեր թույլտվությամբ, հարցին չեմ պատասխանի»,-ասաց նա:
 
Դիտարկմանը, թե Մարտի 1-ի հարցով նաեւ ՀՀԿ-ականներն են (օրինակ` պատգամավոր Սամվել Նիկոյանը) սլաքներն ուղղում Ռոբերտ Քոչարյանի կողմ, Սողոմոնյանն ասաց. «Ես Ձեր հարցը հասկացել եմ: Թույլ տվեք` չպատասխանեմ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր