Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից          Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

07 մար 2018 16:35

Միրգ, որը կլուծի քաղցի խնդիրը

 Միրգ, որը կլուծի քաղցի խնդիրը
Գիտնականները պարզել են, որ ջեկֆրութը (կամ հացի ծառը) մթերային ճգնաժամ ունեցող շատ պետություններում ընդունակ է լուծել քաղցի խնդիրը: Կենսաբանները գտնում են, որ ջեկֆրութը կարող է ոչ միայն փոխարինել ընդեղենի շատ տեսակներ, այլև պայքարել խոզի մսի հետ՝ էներգետիկ արժեքով:

life.ru-ն հաղորդում է, որ գիտնականների կարծիքով, հացի ծառի սերմերը պարունում են մեծ քանակությամբ երկաթ, սպիտակուց և կալցիում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք գործունեության համար: Ընդ որում, ջեկֆրութի պտուղները զզվելի համ ունեն՝ մեղմ, էկզոտիկ մրգերի համար բնորոշ համի փոխարեն հացի ծառը նեխած բանջարեղենի հոտ ունի և միայն մասամբ է պիտանի սննդի մեջ օգտագործելու համար:

Բրիտանացի գիտնականները գտնում են, որ չնայած դրան, ջեկֆրութը եզակի միջոց է աշխարհի շատ երկրներում քաղցի խնդիրը լուծելու համար, այդ մրգերը կարելի է պատրաստել տարբեր եղանակներով՝ տապակել, շոգեխաշել և օգտագործել որպես աղցանների բաղադրիչ: Ներկա պահին մասնագետները զբաղված են էկզոտիկ պտուղների պահպանության և համաշխարհային մթերային շուկաները այդ մթերքով հագեցնելու խնդիրները լուծելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր