Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

18 հուլ 2024 16:02

Ջեկֆրութն ընդունակ է լուծել քաղցի խնդիրը նաև պայքարել խոզի մսի հետ՝ էներգետիկ արժեքով

Ջեկֆրութն ընդունակ է լուծել քաղցի խնդիրը նաև պայքարել խոզի մսի հետ՝ էներգետիկ արժեքովԳիտնականները պարզել են, որ ջեկֆրութը (կամ հացի ծառը) մթերային ճգնաժամ ունեցող շատ պետություններում ընդունակ է լուծել քաղցի խնդիրը: 

Կենսաբանները գտնում են, որ ջեկֆրութը կարող է ոչ միայն փոխարինել ընդեղենի շատ տեսակներ, այլև պայքարել խոզի մսի հետ՝ էներգետիկ արժեքով:

Գիտնականների կարծիքով, հացի ծառի սերմերը պարունում են մեծ քանակությամբ երկաթ, սպիտակուց և կալցիում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի լիարժեք գործունեության համար: Ընդ որում, ջեկֆրութի պտուղները զզվելի համ ունեն՝ մեղմ, էկզոտիկ մրգերի համար բնորոշ համի փոխարեն հացի ծառը նեխած բանջարեղենի հոտ ունի և միայն մասամբ է պիտանի սննդի մեջ օգտագործելու համար:

Բրիտանացի գիտնականները գտնում են, որ չնայած դրան, ջեկֆրութը եզակի միջոց է աշխարհի շատ երկրներում քաղցի խնդիրը լուծելու համար, այդ մրգերը կարելի է պատրաստել տարբեր եղանակներով՝ տապակել, շոգեխաշել և օգտագործել որպես աղցանների բաղադրիչ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր