Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

08 մար 2018 13:40

Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել Արցախին և Հայաստանին տրամադրել 70 մլն դոլար օժանդակություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: 
Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: 

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 
Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր