Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 մար 2018 19:10

Խմեք սա ամեն անգամ ուտելուց հետո և նիհարեք

Խմեք սա ամեն անգամ ուտելուց հետո և նիհարեք
Թուրինջը հայտնի է՝ որպես հակաօքսիդանտ, որը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի։ Այն հարուստ է վիտամին C-ով, պարունակում է A, B, D, E վիտամիններ, այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, մագնիումը, մանգանը, ցինկը, պղինձը, երկաթը։ Մեղրի ու թուրինջի համադրությամբ պատրաստվող ըմպելիքի բաղադրատոմս, որն օգնում է ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։

Բաղադրիչներ
մեկ մեծ, հասած թուրինջ
1 ճաշի գդալ մեղր։

Ինչպես պատրաստել։ Թուրինջը բաժանեք երկու մասի, հեռացրեք կեղևը։ Թուրինջի փափուկ հատվածն ու մեղրը խառնեք բլենդերում այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Այս ըմպելիքը մի խումբ օգտակար էլեմենտներ է պարունակում,  որոնց թվում են պեկտինն ու լիկոպենը։

Պեկտինը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը։ Այն իջեցնում է նաև արյան մեջ ինսուլինի մակարդակը և կայունացնում նյութափոխանակությունը։

Լիկոպենն օգնում է տոքսինների ու վնասակար նյութերի դեմ պայքարում։
Ուտելուց 20 րոպե անց այս ըմպելիքն օգտագործելը կարող է օգնել այրել կալորիաների մի մասը, որոնք ստացել եք սննդի ընդունման արդյունքում։ Ըմպելիքը խորհուրդ է տրվում նաև հիպերտոնիայի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր